Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Մեծ Բրիտանիայի թագուհին երջանիկ ամանոր է մաղթել

Մեծ Բրիտանիայի թագուհին երջանիկ ամանոր է մաղթել
27.12.2018 | 10:57

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը սուրբծննդյան ավանդական ուղերձում ամփոփել է տարին երկրում ու արքայական ընտանիքում: Նա պատմել է բրիտանացիներին արքայական ընտանիքում 2018-ի ամուսնությունների ու նորածինների մասին և անցել հավերժական գաղափարներին: «Հավատը կարող է համախմբել մարդկանց, բայց կարող է և հանգեցնել անհաշտ թշնամության, եթե դառնում է տարաձանությունների զոհ»` ասել է թագուհին: «Որոշ մշակույթներում համարվում է, որ երկար կյանքը իմաստնություն է պարգևում: Ուզում եմ հավատալ, որ դա ճիշտ է: Մասամբ այդ իմաստնությունը կյանքի առեղծվածները հասկանալու մեջ է: Օրինակ` մարդու ձգտումը դեպի բարին և միևնույն ժամանակ` չարիք գործելը»` հավելել է նա: «Ես շատ փոփոխություններ եմ տեսել իմ կյանքում: Հավատը, ընտանիքն ու բարեկամությունը ինձ համար ոչ միայն աներեր արժեքներ են եղել, այլև հոգեկան հանգստության աղբյուր»` ասել է Ելիզավետա 2-րդը:


«Սուրբծննդյան պատմությունը պահպանում է գրավչությունը, որովհետև չի առաջարկում կյանքի առեղծվածների տեսական բացատրություններ: Փոխարենը պատմում է նորածնի ու հույսի մասին, որ նրա ծնունդը 2000 տարի առաջ տվել է աշխարհին: Երբ Հիսուսը նոր միայն հայտնվել էր, նրան շատ քչերն ընդունեցին: Այսօր նրան միլիարդավոր մարդիկ են հետևում: Ես վստահ եմ, որ Երկրում խաղաղության ու բարու հաստատման նրա գաղափարը երբեք չի հնանա: Ես վստահ եմ, որ հիմա այդ գաղափարները պետք են` ինչպես երբեք: Երջանիկ ամանոր եմ մաղթում ձեզ»` ասել է Մեծ Բրիտանիայի թագուհին:
ВВС


Հ.Գ. Ինչու՞ Մեծ Բրիտանիայի թագուհին չի խոսել բրիտանացիների ամենակենսական խնդրի` բրեկզիտի մասին: Թագուհին չի խառնվում վարչապետի ու կառավարության քաղաքականությանը և իր հայտարարություններում ու ուղերձներում խուսափում է քաղաքական թեմաներից: Թեպետ սիրո ու խաղաղության մասին նրա խոսքը թերևս հենց բրեկզիտի շուրջ տարակարծությունների հաղթահարման մասին է` առանց անուններ ու փաստեր մասնավորելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ